10:40 , 10 մարտ, 2016
Araratnews.am-ը գրում է.
Նյու Յորքում չորեքշաբթի օդի ջերմաստիճանի ռեկորդ է սահմանվել, հաղորդում է TASS-ը:
ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով` կեսօրին օդի ջերմաստիճանը հասել է 25-ի: Մինչ այս մարտին առավելագույն ջերմաստիճանը գրանցվել էր 2000 թվականի մարտի 9-ին, երբ օդի ջերմաստիճանը հասել էր 20.6-ի:
Տաք եղանակը հասել է Նյու Յորքի հարևան նահանգներ:
Բոստոնում օդի ջերմաստիճանը ռեկորդային 25 աստիճան է գրանցվել, իսկ Նյուարքում եղել է ավելի քան 27 աստիճան: