10:08 , 10 մարտ, 2016
Life.panorama.am-ը գրում է.
Մարտի 3-ին մեծ էկրաններ բարձրացավ «Փախիր կամ ամուսնացիր» կատակերգական ֆիլմը, որի գլխավոր հերոսներն են Մկրտիչ Արզումանյանն ու Իվետա Մուկուչյանը: Երեւանյան կինոթատրոններում այս ֆիլմի պահանջարկը օրեցօր ավելանում է, իսկ Life.panorama.am-ն, ամփոփելով վերջին 7 օրվա արդյունքները, խոսել է Մկրտիչ Արզումայնաի հետ, ով նաեւ այս ֆիլմի պրոդյուսերներից մեկն է:
«Ֆիլմի փակ դիտումից հետո ինձ համար կարեւոր էր լսել գործընկերներիս կարծիքները, որոնցում տեղ էին գտել թե գովասանքի խոսքեր, թե նկատողություններ. թերեւս անկեղծորեն ասեմ, որ ընդհանուր առմամբ կարծիքները շատ լավն էին, ըստ իս՝ ստացվել է ստեղծել մի ֆիլմ, որը դիտելիս կարող ես լիաթոք ծիծաղել, փակ դիտումից հետո էլ բոլորը փաստեցին ամենակարեւորի մասին՝ սա ֆիլմ է, որը կարելի է ընտանիքով դիտել: Բայց ինձ համար ոչ պակաս, գուցե եւ ավելի կարեւոր էր հանդիսատեսի արձագանքը, որը դատելով նրանց այցելություններից՝ կարծես թե դրական է»,-նշեց դերասանը:
Մկրտիչ Արզումանյանի խոսքերով՝ ի սկզբանե շեշտը հենց դրվել է ընտանեկան ուրախ կատակերգություն ստեղծելու վրա.
«Այս ֆիլմում ոչ մի գռեհիկ տեսարան չկա, այստեղ չեք լսի ժարգոնային կամ փողոցային լեզու: Մենք փորձել ենք ստեղծել արկածային կինոկատագերկություն, որը կարող են դիտել անգամ երեխաները: Մեր նպատակն էր ոչ թե ուղղակի ծիծաղեցնել, այլ ներկայացնել իրավիճակ, մարդկային հարաբերություններ, որոնք գուցե մի պահ մտածելու առիթ կտան: Ֆիլմում ունենք լուրջ տեսարաններ, որոնց իրականացման վրա էլ ավելի ուրախ եմ, քանի որ մեզ հաջողվել է այդ տեսարաններով մարդկանց մտահոգել, լարել ու հուզվել: Պետք է ասեմ, որ այն ամենն, ինչը կազմակերպիչներով ամենասկզբում պատկերացնում էինք, կարողացել ենք իրականություն դարձնել»,- հավելեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ