08:40 , 10 մարտ, 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Նադեժդա Սավչենկոյի մոտ ուկրաինացի բժիշկներին թողնելու հարցը:
«Կլիմկինին տեղեկացվել է, որ ռուսական կողմը քայլեր էր ձեռնարկել, որպեսզի Սավչենկոյին այցելեն ուկրաինացի բժիշկները, բացառության կարգով, սակայն Սավչենկոյի վրդովեցուցիչ պահվածքը մարտի 9-ին կայացած դատական նիստի ժամանակ և նրա հնչեցրած վիրավորանքները դատարանի նկատմամբ փոխել է իրավիճակը` անհնար դարձնելով բժիշկների այցելությունը», - РИА Новости-ի փոխանցմամբ ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
ՌԴ ԱԳՆ-ն որոշում է կայացրել, որ մինչ մարտի 21-ին դատավճռի հրապարակումը կչեղարկվեն բոլոր տեսակի այցելությունները: Լավրովն ընդգծել է նաև, որ Սավչենկոյի առողջական վիճակը մտահոգության տեղիք չի տալիս:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում օդաչու Սավչենկոյին մեղադրում են ռուս լրագրողների սպանության համար: Հետաքննության տվյալներով` 2014-ի ամռանը գտնվելով «Այդար» գումարտակի կազմում, Սավչենկոն համակարգել է ուկրաինական զորքերի հարվածները Լուգանսկի մարզում և հրահանգ է տվել կրակել այն ուղղությամբ, որտեղ գտնվել են ռուս լրագրողները: Դատախազությունը պահանջում է Սավչենկոյին դատապարտել 23 տարվա ազատազրկման: