Չեմպիոնների լիգա. ՊՍԺ-ն հաղթահարում է «Չելսի»-ի արգելքն ու դուրս գալիս քառորդ եզրափակիչ


04:22 , 10 մարտ, 2016

Zlatan+Ibrahimovic+Chelsea+FC+v+Paris+Saint+BlXSzP9x-pdlՇարունակվում է Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկությունը:

Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ն պատասխան խաղում նույնպես առավելության հասավ «Չելսի»-ի նկատմամբ: Լոնդոնում կայացած խաղն ավարտվեց նույն՝ 1:2 հաշվով:

Այսպիսով՝ Լորան Բլանի սաները դուրս եկան քառորդ եզրափակիչ: Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչի ուղեգիր են նվաճել նաև «Ռեալ»-ը, «Վոլֆսբուրգ»-ն ու «Բենֆիկան»:

«Չելսի» – ՊՍԺ՝ 1:2

0:1 Ռաբյո (16′), 1:1 Կոստա (27′), 1:2 Իբրահիմովիչ (67′)