Լողափն այդքան էլ անվնաս վայր չէ, ինչպես շատերին կարող է թվալ: Լողափի բնակիչներից ոմանք անվտանգ են թվում, ինչպես օրինակ այս թափանցիկ-կապույտ «գեղեցկուհին»:


Այս վտանգավոր գեղեցկուհուն անվանում են պորտուգալական ռազմական նավ կամ ֆիզալիա:

Այս մեդուզաների շոշափուկները կարող են հասնել 9-50 մետրի:

Միջերկրական ծովի լողափերին, որտեղ կան պորտուգալական նավակներ, անվտանգությունն ապահովելու նպատակով նման նշաններ կան:

Հետաքրքիր է, ֆիզալիաներն իսկական մեդուզաներ չեն: Դրանք համարվում են սիֆոնոֆորամ-մեդուզաների բարեկամներ:

Նրանց հասցրած այրվածքները կարող են կաթվածահար անել մարմնի մի մասը և մարմնի վրա սպիեր են թողնում:

Երբեմն ֆիզալիայի խայթոցը կարող է մահացու լինել:


Ծովահրեշի հետ լողալը կասկածելի հաճույք է:

Ֆիզալիայի թույնը շատ «համառ է, կենսունակ». Նույնիսկ չորացրած կամ սառեցրած շոշոփուկները դեռ երկար ժամանակ չեն կորցնում իրենց ազդեցությունը:

Հետևանքներից խուսափելու ամենալավ եղանակը փախչելն է:

Եթե ձեզ այրել է պորտուգալական նավակը, պետք է անհապաղ լվանալ այդ հատվածն աղի ջրով, հեռացնել բոլոր զգայուն մազերը, որոնք կպել են մաշկին, և կես ժամը մեկ կերակրի սոդայից պատրաստված լուծույթ ցողել այդ հատվածի վրա:
