02:24 , 10 մարտ, 2016
23-ամյա Ռոքսան Դեպարդյեն` ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեի դուստրը, խոստովանել է, որ արդեն երկու տարի է, ինչ հանդիպում է աղջկա հետ: Այդ մասին նա պատմել է Marie Claire պարբերականին տված հարցազրույցում:
Ռոքսանը պատմել է, որ զբաղվում է բռնցքամարտով և հարաբերությունների մեջ է աղջկա հետ` դա համարելով ազատ ընտրության արտահայտություն: Նրա խոսքերով` ոչ ոք իրավունք չունի իրեն ասել, թե ինչպես ապրի:
Ռոքսանը Դեպարդյեի արտաամուսնական դուստրն է մոդել Կարին Սիլայից, որի հետ նա հանդիպել է 2 ամիս: