01:14 , 10 մարտ, 2016
Tert.am–ը գրում է.
Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի օդանավակայանում Կոլումբիացի 24 ամյա աղջիկ է ձերբակալվել, ով փորձում էր կրծքերի իմպլանտների մեջ 1կգ կոկաին տեղափոխել, գրում է Reuters-ը:
Լրատվական գործակալությունը փոխանցում է, որ օդանավակայանի աշխատակիցներն աղջկա մոտ հայտնաբերել են կրծքի թարմ վիրահատության հետքեր: Աղջիկը ընդունել է մեղքը:
Թմրանյութի արժեքը գնահատվել է 200.000 եվրո և այն նախատեսված է եղել Իսպանիայում սպառելու համար: