Չեչնիայում արտասահմանյան լրագրողների են ծեծի ենթարկել, իսկ մեքենան այրել


00:08 , 10 մարտ, 2016

Ramzan_dancing_2019337cAraratnews.am-ը գրում է.

Ինգուշեթիայի եւ Չեչնիայի սահմանին իրավապաշտպանների եւ ռուսաստանցի ու արտասահմանյան լրագրողների խումբը հարձակման է ենթարկվել: Ըստ Ինտերֆաքսի, այս մասին նշված է Ռուսաստանի մարդու իրավունքների նախագահական խորհրդի կայքում:

Մարդու իրավունքների խորհրդի անդամ եւ Խոշտանգումների կանխման հանձնաժողովի նախագահ Իգոր Կալյապինի խոսքով, լրագրողներին եւ իրավապաշտպաններին ծեծել են, երկու հոգուց բջջային հեռախոս են բռնագրավել, այրել են իրավապաշտպանների ավտոմեքենան: Մինչդեռ Չեչնիայի հանրապետության կառավարությունում հայտարարել են, որ «այդպիսի միջադեպեր Չեչնիայի տարածքում չեն եղել»:

Խոշտանգումների կանխման հանձնաժողովի անդամ Դմիտրի Ուտուկինն իր հերթին Twitter-ում գրել է, որ լրագրողների եւ իրավապաշտպանների փոխադրող միկրոավտոբուսը կանգնեցրել են թեթեւ մարդատար ավտոմեքենաները: «Սկսեցին կոտրել ապակիներն ու բղավել. «Դո՛ւրս եկեք, ահաբեկիչներ»: Երբ բոլորը դուրս եկան մեքենայից, հարձակվողները սկսեցին ծեծել: Մեքենան այրեցին»,- գրել է իրավապաշտպանը:

Նրա տվյալներով, առավելապես տուժել են Նորվեգիայից եւ Շվեդիայից լրագրողները, ինչպես նաեւ Խոշտանգումների կանխման հանձնաժողովի աշխատակիցներ Իվան Ժիլցովն ու Եկատերինա Վանսլովան: «Մեր աշխատակիցներին եւ Շվեդիայից ու Նորվեգիայից լրագրողներին հիվանդանոց է տանում Ինգուշեթիայի ՆԳՆ բարձրաստիճան սպան»,- գրել է Ուտուկինը: