Օբաման մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները


23:52 , 9 մարտ, 2016

obamkaCBS News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ ԱՄՆ-ի ներկայիս պատժամիջոցները։ Փաստաթուղթը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է Մարկ Նոլերը։

Օբաման հայտարարել է. «Չնայած իրանական միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթի ապահովման նպատակով ձեռք բերված պատմական պայմանավորվածությանը՝ Իրանի կառավարության մի շարք գործողություններ ու քաղաքական միջոցներ շարունակում են անսովոր ու արտասովոր սպառնալիք հանդիսանալ ԱՄՆ ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության ու տնտեսության համար։

Այդ պատճառով էլ 1995 թվականի մարտի 15-ին (Իրանի հանդեպ) սահմանված ազգային արտակարգ դրության ռեժիմը պետք է շարունակվի նաև 2016 թվականի մարտի 15-ից հետո»։ Այդպիսով Օբաման մեկ տարով երկարաձգել է Իրանի հանդեպ պատժամիջոցները։ Վերջին օրերին Իրանն իրականացրել է բալիստիկ հրթիռների մի շարք փորձարկումներ։