23:45 , 9 մարտ, 2016
Barometer.am-ը գրում է.
- 1 լիտր մեղրը պետք է կշռի 1,4 կգ։
- Ջրում լուծելիս նստվածք չի առաջացնում ։
-Փոքր բաժակի մեջ մեղրին մի քիչ ջուր խառնեք և մի կաթիլ յոդ լցրեք։ Եթե կապտեց, ուրեմն մեղրը կեղծված է։
- Մեղրի տարբեր տեսակներ տարբերվում են գույնով։ Այն կարող է ունենալ բաց դեղինից սկսած՝ մինչև դարչնագույն երանգ։
- Պետք է անպայման լավ բույր ունենա։
-Ամանի մեջ լցնելիս պետք է անպայման ծորա և գալարների պես գնդվելուց հետո դանդաղ տարածվի։ Կեղծ մեղրի դեպքում այն արագ կթափվի։
-Բնական մեղրը տրորելիս՝ մատների մեջ անմիջապես հալվում և ներծծվում է։
-Մեղր կաթեցրեք թղթի վրա։ Եթե խոնավության հետք մնա, ուրեմն իսկական չէ։
-Թեյում լուծելիս՝ թեյը պետք է մգանա և նստվածք չպետք է առաջանա։