23:37 , 9 մարտ, 2016
Araratnews.am-ը գրում է.
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին մարտի 13-ին հանդիպում կունենա եվրոպական մի շարք երկրների արտաքին գործերի նախարարների հետ՝ քննարկելու Սիրիայի իրադրությունը:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Նովոստիին, հայտնել Է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Մարկ Էյրոն:
Հանդիպումը տեղի կունենա Փարիզում, որտեղ պետքարտուղար Քերին Սիրիայի իրադրությունը կքննարկի Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Իտալիայի իր պաշտոնակիցների հետ:
Նախարարների ուշադրության կենտրոնում կլինեն զինադադարի հարցերը, որը Սիրիայում հաստատվել Է փետրվարի 27-ից: «Եթե ամեն ինչ զարգանա այնպես, ինչպես մենք ենք ակնկալում… մենք մտադիր ենք հորդորել ընդդիմությանը՝ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջը»,- Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքը մեջբերում Է «Ֆրանսպրես» գործակալությունը: