23:14 , 9 մարտ, 2016
Araratnews.am-ը գրում է.
Եվրախորհուրդը քննադատել է Ադրբեջանի իշխանություններին՝ կապված երկրում մեծ թվով բանտարկյալների առկայության հետ:
Ըստ haqqin.az-ի, նախօրեին ԵԽ-ն զեկույց է հրապարակել 2014 թվականի բանտային համակարգի վիճակի մասին: Նշվում է, որ Ադրբեջանում յուրաքանչյուր 100 հազար բնակչությանը բաժին է ընկնում 238 բանտարկյալ:
Միաժամանակ, ԵԽ զեկուցողները նշել են այդ երկրում տարեկան 5%-ով բանտարկյալների թվի աճի մասին: Նշվում է, որ 2014 թվականին Ադրբեջանում 291 բանտարկյալի համաներում է շնորհվել: