Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղը՝ մարտի 25-ին


23:00 , 9 մարտ, 2016

Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղը՝ մարտի 25-ինArmlur.am-ը գրում է.

Մարտի 25-ին՝ ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Բելառուս ազգային հավաքականների ընկերական հանդիպումը կլինի Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահի, հայ երկրպագուի սիրելի Ռոմայի, ընկերների սիրելի Բերեզի՝ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղը Հայաստանի ազգային հավաքականի կազմում, հաղորդում է ՀՖՖ-ն:

Լեգենդար դարպասապահը Հայաստանի ազգային հավաքականի նախորդ տարի կայացած Հայաստան-Պորտուգալիա հանդիպումից հետո որոշեց ավարտել ֆուտբոլիստի իր կարիերան: Խորհրդանշական է, որ Հայաստանի ազգային հավաքականի կազմում իր առաջին հանդիպումը՝ նորամուտը Ռոման Բերեզովսկին նույնպես անցկացրեց Պորտուգալիայի հավաքականի հետ հանդիպմանը՝ 1996 թվականի օգոստոսի 31-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ