22:42 , 9 մարտ, 2016
Elq.am-ը գրում է.
Բնապահպանության նախարարությունը «Թեղուտ» ՓԲԸ-ի պաշտպանն է: Այս մասին հայտարարություն է տարածել Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Թեղուտի հանքավայրի պոչամբարից բնական միջավայր հոսող թափոնաջրերի մասին պատմող Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության աղմուկ բարձրացրած տեսանյութը՝ երեք պարզագույն հարցերի հետ միասին, փետրվարի 9-ին հարցման տեսքով ներկայացրել էինք ՀՀ բնապահպանության նախարարին։ Արդեն ստացել ենք նախարարության աշխատակազմի ղեկավար Խ․ Աղաբեկյանի պատասխան պաշտոնական նամակը, որի մեջ ըստ էության չկա մեր բարձրացրած եւ ոչ մի հարցի պատասխան։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ