Օրիգինալ պաստա
09:00 , 10 մարտ, 2016
Բաղադրիչներ
ձիթայուղ - 1ճ/գդ
միս տավարի (աղացած) - 350գր
սխտոր - 3 պճեղ
սոխ - 1 գլուխ
լոլիկ - 800գր
մակարոն - 450գր
պանիր պարմեզան - 2ճ/գդ
աղ
պղպեղ սև
պղպեղ կարմիր
Պատրաստման եղանակ
Ձիթայուղով պատված թավայի մեջ տապակել կտրատած սոխը, ապա ավելացնել աղացած միսը և խառնել:
Եփել միջին կրակի վրա, համեմել աղով և պղպեղներով, ավելացնել ճզմած սխտորը, մանրացված լոլիկը և եփել ևս 20րոպե:
Մակարոնը խաշել ջրում՝ թողնելով փոքր-ինչ հում:
Քանդվող ձևամանի մեջ լցնել պատրաստված սոուսի կեսը, այնուհետև ուղղահայաց դիրքով շարել մակարոնները:
Մակարոնների վրա լցնել սոուսի մնացած մասը, ապա քերած պարմեզանը:
Եփել ջեռոցում 30 րոպե մինչև պանիրը հալչի և չոր շերտ առաջացնի:
Օրիգինալ կերպով պատրաստված պաստա ամբողջ ընտանիքի համար: