10 զարմանալի փաստ, որոնց մասին գաղափար չունեիք


21:52 , 9 մարտ, 2016
10 զարմանալի փաստ, որոնց մասին գաղափար չունեիքBarometer.am-ը գրում է.
  1. Մի անգամ Ալֆրեդ Նոբելը թերթում կարդացել է իր մահախոսականը հետևյալ գրությամբ՝ "մահվան վաճառականը մահացած է", որտեղ պետք է տպագրված լիներ՝ նրա եղբայրը մահացել է: Նոբելը սկսել է մտածել այն մասին, թե ինչպես մնա ապագա սերունդների հիշողության մեջ, որոշել է հիմնել Նոբելյան մրցանակ:

2. Ամրոցը, որը հայտնվում է "Դիսնեյ" ֆիլմեր մեջ, այն իսկապես գոյություն ունի: Գտնվում է Գերմանիայում,որից էլ ոգեշնչվել է ՈՒոլթ Դիսնեյը՝ ստեղծելով "մոգական թագավորություն":

3.Տեխասի ափերից մեկում զբոսանավ էր շրջվել: Դեպքը տեղի է ունեցել այն բանի հետևանքով, որ մի քանի տասնյակ ուղևորներ հավաքվել էին նավի մի կողմում՝ հայացք նետելու մերկ լողափի վրա:

4. Տորթի վրա մոմեր դնելը հորինել են հույները:Նրանք մոմերը վառում էին՝ ի պատիվ լուսնի աստվածուհի Արտեմիդի:

5. Տամպոններն ի սկզբանե հորինել էին դադարեցնելու հրազենային վնասվածքից ստացված արյունահոսությունը:

6. Մի անգամ Նիկոլ Քիդմանը և Միշել Պֆայֆերը գրազ են եկել Ջորջ Քլունիի հետ 10.000-ական դոլար, որ նա կամուսնանա 40 տարեկանից հետո և կունենա երեխա: 40-ամյակին պարտված դերասանները նրա տարեդարձին եկան կտրոնները ձեռքներին։ Իսկ Քլունին կրկնապատկեց առաջարկը մինչև 50-ամյակը։

7. Մավրիտանում փորձել են արգելել ստրկությունը երեք անգամ՝ 1905թ.-ին, 1981թ-ին և վերջին անգամ՝ 2007թ-ին օգոստոսին։ Այն մինչև օրս համարվում է միակ ստրկատիրական պետությունն աշխարհում։

8. M&M-ը՝ Մարս և Մյուրիի հապավումն է։ Այս անունները ընկերության երկու հիմնադիրների անուններն են։

9.Չինացիներն, ովքեր ցանկանում են իրենց հարուստ ցույց տալ, խմում են թանկ կարմիր գինի՝ խառնելով Կոկա-Կոլա կամ էլ Սպրայթ։

10. Աշխարհում ընդամենը երկու շրջանում չեն ճանաչում կանանց ընտրելու իրավունքը՝ Սաուդիան Արաբիայում և Վատիկանում։