Շառլ Ազնավուրի երաժշտությամբ «Իմ Փարիզ» մյուզիքլը շարունակում է հաղթարշավը


19:22 , 9 մարտ, 2016
Armenpress.am-ը գրում է.
Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի երաժշտությամբ և խոսքերով «Իմ Փարիզ» մյուզիքլը շարունակում է հաղթարշավը: «Արմենպրես» -ի փոխանցմամբ՝ Ազնավուրի պաշտոնական ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ այն մայիսի 4-29-ը կներկայացվի ամերիկյան Long Wharf Theatre-ի Claire Tow բեմում:
 
Նախորդ տարի ամերիկյան Չեսթեր քաղաքի The Norma Terris Theatre-ը ֆրանսիացի անվանի նկարիչ Անրի դե Տուլուզ-Լոտրեքի կյանքին և ստեղծագործությանն առնչվող նոր մյուզիքլ ներկայացրեց, որի երաժշտության և բառերի հեղինակը ֆրանսիացի լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն է:
 
«Իմ Փարիզ» («My Paris») խորագրով մյուզիքլը պատմություն է մի մեծ արվեստագետի մասին, որը սիրում էր աշխարհը, և այդ սերը փոխադարձ չէր: Մյուզիքլի հիմում Օսկարի, Թոնիի և Պուլիցերյան մրցանակների դափնեկիր Ալֆրեդի Ուրիի գիրքն է: Թոնիի մրցանակակիր խորեոգրաֆ Քեթլին Մարշալը կյանքի է կոչել այս ամենը: