19:02 , 9 մարտ, 2016
Panorama.am-ը գրում է.
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը անօրինական ներգաղթյալների հարցում թույլ է տալիս Թուրքիային մատերի վրա խաղացնել իրեն: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` իր հեղինակային հոդվածում այս մասին գրում է բիտանական «The Telegraph» պարբերականի սյունակագիր Էլիսոն Պրիսոնը:
«Գերմանիայի կանցլերը պետք է իրատես լինի, երբ խոսքը գնում է Թուրքիայի հետ գործարքի մասին,»,- նշում է Էլիսոն Պրիսոնը`ակնարկելով Թուրքիայի հետ վիզային ռեժիմի վերացման պայմանավորվածության մասին:
Այս գործարքը սյունակագիրը համեմատում է թուրքական գորգի վաճառքի հետ, երբ թուրք առևտրականը իր ապրանքը վաճառելու համար կիրառում է հաճախորդին համոզելու բոլոր մեթոդները, թեյ առաջարկում, և անգամ խղճահարություն առաջացնելու համար «գործի է դնում» իր կատվի ձագին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ