Սմարթֆոն ունեցողների մոտ 25%-ը ներբեռնել է գովազդի արգելափակիչ


18:56 , 9 մարտ, 2016

main_смартфонՍմարթֆոն ունեցողների մոտ 25%-ն օգտագործում է գովազդի արգելակիչ իր հեռախոսում: Այս մասին հայտնում է TechCrunch-ը՝ հղում անելով հետազոտության արդյունքներին:

Tune ընկերության հարցման տվյալներով՝ օգտագործողների 24,6%-ը ներբեռնել են գովազդն արգելափակող հավելված կամ բրաուզեր: Ընկերության մասնագետները սպասում են, որ մինչև 2017թ. երրորդ եռամսյակ նման հավելվածներ և պլագիններ կլինեն արդեն սմարթֆոնների 80%-ում:

Սակայն կան բաներ, որոնք կասկած են հարուցում: Օրինակ՝ հետազոտողները տվյալներ չեն հավաքել անմիջապես սարքերից, այլ հարցում են կատարել դրանց տերերի շրջանում: Այսպես՝ հարցվածների 21%-ը նշել է, որ վստահ չէ՝ արդյոք արգելափակիչ ներբեռնել է, թե ոչ: