19:49 , 9 մարտ, 2016
Araratnews.am-ը գրում է.
Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա, հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ Պորոշենկոն և Թուրքիայի նախագահ Էրդողանը հանդիպում կունենան և կստորագրեն մի շարք պամանագրեր:
Հաղորդվում է նաև, որ Պորոշենկոն կհանդիպի Թուրքիայի առաջատար գործարարներին և հարցազրույց կտա TRT հեռուստաալիքին: