18:06 , 9 մարտ, 2016
Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին հայտարարել է, թե ԱՄՆ-ն տեղեկացրել է իրենց գերատեսչությանը Իսլամական պետության ղեկավարներից մեկի՝ Վրաստանի քաղաքացի հանդիսացող Տարխան Բատիրաշվիլու հավանական լիկվիդացիայի մասին: Այս մասին հայտնում է «РИА» գործակալությունը՝ հղում անելով «Իմեդի» հեռուստաընկերությանը:
Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ներկա պահին Աբու Օմար աշ-Շիշանի անունով առավել հայտնի վրացի ահաբեկչի մահվան մասին նախարարությունը հավաստի ինֆորմացիայի չի տիրապետում և «հանրության հետ միասին սպասում է լուրերի»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ