Կարիք չկա սիրիահայերին առանձնացնել տեղացիներից
18:03 , 9 մարտ, 2016
Վերջերս շատ եմ լսում , որ սիրիահայերին այստեղ աշխատելու համար պետք է արտոնություններ տանք, օգնենք, ազատենք հարկերից ու նման բաներ: Նախ ասեմ , որ շատ եմ գնահատում սիրիահայերի սպասարկումը ցանկացած ոլորտում , էտ մարդիկ ունեն մարդու հետ շփվելու ձև, որը հաճախորդի համար շատ հաճելի է , ու դրա շնորհիվ իրանցից առևտուր անելը կամ ծառայությունից օգտվելը մի ուրիշ կարգի հաճույքա: Բայց , օրինակ ես էլ եմ աշխատում Հայաստանում , իմ համար էլա շատ հարցեր ստեղ դժվար, ու եթե մի ոլորտում սիրիահայը չի կարողանում աշխատի ու դժվարանում ա, էտ նույն դժվարությունը ես էլ եմ զգում , ու կարիք չկա առանձնացնել մեզ իրարից, որ իբր թե , նայեք՝ ինքը սիրիահայա, եկեք իրան լավ նայենք , բայց էս մեկը ստեղի ՝ Երևանցի տղայա, ճզմեք թող գնա: Մենք բոլորս իրար հավասար ենք, անկախ մեր ներկա ու անցյալ բնակության վայրերից, եթե ոլորտներ կան , որ ընդունում եք, շատ խիստ հսկողության տակ են , ապա կարելի է ուղղակի բոլորին արտոնություն տալ , բոլորս էլ ,այս օրվա դրությամբ, մի տնից չենք , բայց մի հալի ենք:
Հ.Գ. Հայաստանում , մենք բոլորս հավասար ենք: