18:15 , 9 մարտ, 2016Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում, որ նախկին հաղորդավարուհի Ինգրիտ Կոկչյանը երկրորդ երեխային է սպասում։ BlogNews-ին հասած խոսակցությունների իսկությունը փորձեցինք պարզել Ինգրիտից։ Դեռևս հունվարին մեր նամակին ի պատասխան նա ասաց, որ մեկնում է երկրից և կարող է խոսել 20 օր անց։ Այնուհետև նա այդպես էլ չպատասխանեց մեր նամակներին։

Այս ընթացքում Ինգրիտը փոխել է նաև իր հեռախոսահամարը, ինչի կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Տղամարդը հեռախոսիս ու հագուստիս համարները փոխելա! երևի որ մենակ իրա հետ խոսեմ»։ Նշենք, որ արդեն տևական ժամանակ է՝ ինչ նա ապրում է Արմեն Մկրտչյանի հետ, ում իր գրառումներում անվանում է Տղամարդ։
Օրերս Ինգրիտի և հաղորդավար Արման Մարգարյանի որդին դարձել է 10 տարեկան։ Լուսանկարում էլ նա մի քիչ գիրացած է։
