17:22 , 9 մարտ, 2016
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան խոստովանեց, որ ձախողել է դոպինգ թեստը Ավստրալիայում անցկացվող Մեծ սաղավարտի մրցարշավի ժամանակ։
Լոս-Անջելեսում անցկացվող մամլո ասուլիսի ժամանակ Շարապովան հայտարարեց, որ տաս տարի շարունակ ընդունում էր միլդրոնատ տեսակի դեղեր, որոնք նրան նշանակում էր ընտանեկան բժիշկը։ Այդ դեղամիջոցը մինչև վերջերս արգելված չէր։
Թենիսի միջազգային ֆեդերացիայի նամակում նշված էր, որ մելդրոնատը, որը նաև անվանում են մելդոնի, 2016 թ-ից մտցված է արգելված դեղամիջոցների ցուցակում։ Նրա դոպինգ թեստը դրական պատասխան էր տվել։
Շարապովան որակազրկվել է մինչև մարտւ 12-ը, մինչև դեպքի հետ կապված չճշտվեն մանրամասները։
Վերջերս հայտնի դարձավ, որ այդ նույն մելդոնի նյութը հայտնաբերվել էր ռուս չմշկորդուհի Եկատերինա Բոբրովայի մոտ։ Նա նույնպես որակազրկված է։
Շատ կարևոր է հասկանալ որ 10 տարվա ընթացքում այդ դեղամիջոցը չի եղել արգելված WADA-ի ցուցակում, և ես օրինական օգտագործել եմ այն վերջին 10 տարիների ընթացքում։

Շարապովան կարող դիմում ներկայացնել, որպեսզի նրան թույլատրեն օգտագործել այդ դեղամիջոցը։ Այդպիսի թույլտվությունը անվանում են TUE (therapeutic use exemption) թերապեվտիկ օգտագործման թույլտվություն։