Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության մի քանի պատգամավորների անձեռնամխելիությունից զրկելու նպատակով միջնորդություն է ներկայացվել


21:00 , 9 մարտ, 2016
Թուրքական խորհրդարանում ներկայացված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության մի քանի պատգամավորների, այդ թվում` կուսակցության համանախագահներ Դեմիրթաշի և Յուքսեքդաղի նկատմամբ միջնորդությունն ուղղարկվել է խորհրդարանի նախագահությանը: Միջնորդությունն արվել է նրանց պատգամավորական անձեռնամխելիությունից զրկելու նպատակով:
Օրեր առաջ նախագահ Էրդողանն ուղղակի ցուցում էր տվել դատական մարմիններին` վերոնշյալ գործիչների դեմ հետաքննություն սկսելու համար: Իսկ այդ միջնորդության բավարարման պարագայում քրեական գործի հարուցումն ուղղակի տեխնիկական հարց է: