16:32 , 9 մարտ, 2016
Panorama.am-ը գրում է.
«Օդի պես անհրաժեշտ է, որ Հայաստանում ունենանք ավիափոխադրող, որը կկազմի այնպիսի ծրագիր, կընտրի այնպիսի ուղղություններ, որտեղից կարող են լինել տուրիստական հոսքեր դեպի Հայաստան»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Արմենիա Թրավել» տուրիստական ընկերության նախագահ Մարինե Կպրյանը, ով ներկա էր նորաստեղծ «Արմենիա» ավիաընկերության բաժնետերերի մամուլի ասուլիսին:
Նա նշեց, որ ավիաընկերության կողմից հայտարարված գները բավականին ցածր են:
«Ես հարցով դիմեցի բաժնետրերին, թե ինչի՞ վրա է հիմնված իրենց վստահությունը, որ նման գնային քաղաքականության պայմաններում կգոյատևեն, չեն ունենա այն նույն ճակատագիրը, ինչ նախկին երեք ավիափոխադրողները, որոնք գործում էին Հայաստանում: Ցանկանում էի իմանալ, արդյո՞ք կառավարության հետ պայմանավորվածություն կա, մեծ ներդրումային ծրագիր կա: Ես սպառիչ պատասխաններ չստացա, բայց, կարծում եմ, որ շուկան անպայման ուսումնասիրած կլինեն»,- ասաց նա:
Մ. Կպրյանի խոսքով, այսօրվա պայմաններում կա ուժեղ մրցակցություն, գործում են արտասահմանյան հզոր ավիաընկերություններ, որոնց հետ մրցելը բավականին դժվար է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ