16:12 , 9 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Մամուլի կողմից չհիմնավորված հղումները տարիներ առաջ ինչ-որ դեպքերի, այն էլ շատ հաճախ դրանք գլխիվայր շուռ տված ներկայացնելով, չեն խոսում կատարված օգտավետ աշխատանքի մասին։
Այսպես արձագանքեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր մամուլում տեղ գտած՝ ԼՂՀ նախագահի հայաստանյան ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանի և ՀՀ պետեկամուտների կոմիտեի նորանշանակ ղեկավար Հովհաննես Հովսեփյանի միջև տարիներ առաջ տեղի ունեցած մի միջադեպի մասին Tert.am-ի հարցին:
«Մյուս կողմից բնական է լրատվամիջոցների հետաքրքրությունը բոլոր նորանշանակ պաշտոնյաների անձի և գործունեության հանդեպ, սակայն խորհուրդ կտայի սևեռվել ոչ թե անցյալի մտացածին բամբասանքների, այլ ներկա և ապագա աշխատանքի վրա: Վստահ եմ՝ ցանկացած պաշտոնյայի աշխատանքն առավել արդյունավետ կդառնա, եթե մամուլը կենտրոնանա տվյալ պաշտոնյայի համակարգած ոլորտի և կատարվող քայլերի վերլուծության վրա»,–հավելեց նա։