15:26 , 9 մարտ, 2016
Panorama.am-ը գրում է.
Մարտի 25-ին, ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Բելառուս ազգային հավաքականների ընկերական հանդիպումը կլինի հայ երկրպագուի սիրելի Ռոմայի, ընկերների սիրելի Բերեզի՝ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղը Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Լեգենդար դարպասապահը Հայաստանի ազգային հավաքականի՝ նախորդ տարի կայացած Հայաստան-Պորտուգալիա հանդիպումից հետո որոշեց ավարտել ֆուտբոլիստի կարիերան: Խորհրդանշական է, որ Հայաստանի ազգային հավաքականի կազմում իր առաջին խաղը Ռոման Բերեզովսկին նույնպես անցկացրել է Պորտուգալիայի հավաքականի դեմ, 1996 թվականի օգոստոսի 31-ին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ