15:38 , 9 մարտ, 2016
Նիք Վույչիչի քաջությունն ու ուժն այսօր հույս է ներշնչում ու ոգևորում աշխարհի տարբեր անկյուններում ապրող միլիոնավոր մարդկանց, ովքեր հնարավորություն են ունենում ծանոթանալու նրա կյանքի պատմությանը։
① Ընկեր դարձեք, երբ Ձեզ ընկերներ են պետք։ Հույս տվեք, երբ Դուք ինքներդ հույսի կարիք ունեք։
② Եթե ոչ ոք չի բացում, միաժամանկ մի քանի դռներ թակեք։
③ Մենք բոլորս կարող ենք միմյանց մեջ որևէ վատ բան կամ թերություն նկատել, բայց ես նախընտրում եմ ոսկու հատիկներ փնտրել:
④ Ձեզ պահեք այնպես, որ սեփական արարքները Ձեզ ոգեշնչեն ու ներշնչեն։
⑤Մենք չպետք է ապրենք՝ սպասելով, որ երջանկությունը կգա, երբ մենք կհասնենք մեր նպատակին կամ երբ որևէ առարկա ձեռք կբերենք։ Երջանկությունը պետք է մեզ հետ լինի միշտ, իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ է հոգևոր, հոգեկան, էմոցիոնալ ու ֆիզիկական ներդաշնակության մեջ ապրել։
⑥ Եթե հրաշքներ չեն պատահում Ձեզ հետ, Դուք դարձեք այդ հրաշքը։
⑦ Եթե պատրաստ չեք ընդունել ինքներդ Ձեզ, ապա ավելի քիչ եք պատրաստ ընդունել մյուսներին։
⑧ Դուք նույնիսկ կանգնել չեք կարող՝ առանց ընկնելու ռիսկին գնալու։
⑨ Ես շատ վաղ եմ սովորել, որ օգնության դիմել կարելի է և պետք է։ Անկախ նրանից՝ նորմալ է Ձեր մարմինը, թե՝ ոչ, կան բաներ, որոնց հետ հնարավոր չէ գլուխ հանել միայնակ։
⑩ Փորձեք հայացք գցել Ձեր կյանքի վերջին, իսկ հետո փորձեք ապրել այնպես, որ այդ կետին հասնելով՝ ոչնչի համար չզղջաք։
⑪ Սիրո համար միևնույն է՝ ինչի ես դու ընդունակ, ինչին ոչ, ով ես դու կամ ով չես կարող դառնալ։ Իրական սերն ուղիղ սրտին է նայում։
⑫ Յուրաքանչյուր խնդրի բախվելով՝ դրանց մեջ մաքուր ուրախություն գտիր։
⑬Աշխարհի հետ Ձեր հարաբերությունները հեռակառավարման վահանակի նման պատկերացրեք։ Եթե ծրագիրը, որը Դուք դիտում եք, Ձեզ դուր չի գալիս, Դուք պարզապես վերցնում եք վահանակն ու փոխում եք ալիքը։ Այսպես է նաև կյանքում. երբ Դուք գոհ չեք արդյունքից, փոխեք մոտեցումը, Դուք կախված չեք նրանից, թե ինչ խնդրի եք բախվել։
⑭ Նրանք, ովքեր իրենք իրենց ձախորդ են համարում, այն մարդիկ են, ովքեր չեն հասկանում, թե որքան մոտ էին հաջողությանը, երբ ծալեցին ձեռքերն ու հանձնվեցին։
⑮ Կատարյալ արտաքինը ոչինչ չի նշանակում, եթե հոգին կոտրված է։
⑯ Ամենևին էլ պետք չեն հզոր նախագծեր՝ բարի սերմեր ցանելու համար։ Նույնիսկ ամենափոքրիկ գործերը կարող են մեծ նշանակություն ունենալ մարդու համար։
⑰ Կյանքի մեծագույն երջանկություններից մեկը սեփական կյանքից ու անձնական փորձից ավելի մեծ մի բանի մասնիկը դառնալն է։
⑱ Սթրեսային իրավիճակում, երբ զգում ես, որ չես կարողանում հավաքել ուժերդ, չափազանց կարևոր է առանձնացնել այն, ինչ տեղի է ունեցել քեզ հետ, նրանից, ինչ տեղի է ունենում քո ներսում։
⑲ Կյանքը կարող է լավը լինել, եթե մենք դա՛ ընտրենք։
⑳ Առաջ ես հարցնում էի. «Ինչո՞ւ ես, ինչո՞ւ դա ինձ հետ պատահեց», իսկ հիմա ես ասում եմ. «իսկ ինչո՞ւ ինձ հետ էլ դա չի պատահում»։