15:14 , 9 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը չորեքշաբթի շնորհակալական նամակներ է ուղարկել ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Դեյվիդ Ռալստընին, Արցախի Հանրապետությունը ճանաչող թիվ 1580 բանաձևի նախագծի հեղինակներ Փատ Գարդնըրին և Դեմիտրիուս Դուգլասին, ինչպես նաև՝ Հարություն Աղասարգսյանին և նրա ընտանիքին՝ բանաձևի ընդունման գործում ունեցած վճռական ջանքերի համար:
Այս մասին հայտնում են ԼՂՀ Ազգային ժողովի լրատվական ծառայությունից։
«Արցախի անկախությունն ու ինքնիշխանությունն այլևս անշրջելի իրողություն են և հիմնված են ժողովրդավարական արժեքների վրա: Ժողովրդավարությունը նաև Արցախի ժողովրդի անվտանգության հիմնաքարն է: Մեզ համար անչափ կարևոր է, որ Ջորջիա նահանգի խորհրդարանի մեր գործընկերները բարձր են գնահատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ ժողովրդավարական պետություն կերտելու նպակադրությունը և այդ ճանապարհին ունեցած հաջողությունները», - ընդգծված է Ազգային ժողովի նախագահի շնորհակալական նամակներում: