Ճապոնիան մի քանի մետր տեղաշարժվել է


14:56 , 9 մարտ, 2016

Panorama.am-ը գրում է.

Ճապոնացի գիտնականներն արձանագրել են երկրի տեղաշարժը դեպի արևելք՝  Ամերիկայի կողմը: Դա տեղի է ունեցել 2011-ի մարտի 11-ին Ճապոնիայի պատմության մեջ ամենահզոր երկրաշարժից հետո: Այս մասին գրում է  russian.rt.com կայքը:

Վերջին 5 տարում տեղաշարժը կազմել է շուրջ 5 մետր: Նշվում է, որ առավելագույն տեղաշարժը՝ 6,4 մետր, արձանագրվել է Օսիկա թերակզբում, նաև Հոնսյու կղզու հյուսիս-արևելքում: Միյագի և Իվատե պրեֆեկտուրաների տարածքը վերջին տարում տեղաշարժվել է 10 սանտիմետրով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ