14:16 , 9 մարտ, 2016
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ թիմի համար չպետք է նշանակություն ունենա, թե ով կլինի մրցակիցը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում:
«Արքայական ակումբ»-ը 2:0 հաշվով առավելության է հասել «Ռոմա»-ի նկատմամբ և մրցաշարի քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճել:
«Նշանակություն չունի, թե որ թիմը կլինի մեր մրցակիցը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում: Մենք պետք է հաղթենք:
Հանգիստ կհետևենք վիճակահությանը: Իսկ այժմ մենք պետք է հանգստանանք և նախապատրաստվենք հաջորդ խաղին»,-Marca-ն մեջբերում է Զիդանի խոսքերը: