Ճապոնական զոնդը լուսանկարել է Երկրի վրա ընկնող Լուսնի ստվերը


13:42 , 9 մարտ, 2016

1387153132Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Himiwari-8 օդերևութաբանական զոնդը Երկրին փոխանցել է մեր մոլորակի անսովոր լուսանկարներ, որոնցում կարելի է տեսնել Երկրի մակերևույթի վրա ընկած Լուսնի ստվերը արեգակի ամբողջական խավարի ժամանակ։ Այդ մասին հայտնել է ճապոնական օդերևութաբանական գործակալության կայքը։

Անցած գիշեր գրանցվել է արեգակի հերթական ամբողջական խավարում, որը կարողացել են տեսնել Ինդոնեզիայի, Պապուա-Նոր Գվիենայի և Հարավարևելյան Ասիայի ու Օվկիանիայի մի շարք երկրների բնակիչները։

Բացի դրանից՝ մասնակի խավարում է գրանցվել Ավստրալիայի, Հավայան կղզիների տարածքներում, Ասիայի հարավում, Խաղաղ օվկիանոսի ջրատարածության վրա։ Տվյալ երևույթն առաջին ու միակ արեգակնային խավարումն է, որը գրանցվել է այս տարում։ Նախորդ դեպքը գրանցվել էր 2015 թվականի սեպտեմբերին, ինչը տեսանելի էր եղել վերստին նույն տարածաշրջանից։