Ճապոնիան 2011-ի երկրաշարժից հետո 5 մետրով տեղաշարժվել է դեպի արևելք


12:02 , 9 մարտ, 2016

jp-japan-2-popup2011 թվականի մարտին տեղի ունեցած երկրաշարժից հետո, որը ճապոնիայի պատմության մեջ ամենահզորն էր, երկիրը շարունակում է տեղաշարժվել դեպի արևելք՝ Ամերիկայի կողմը: Այս մասին հայտնում է TASS-ը:

Ինչպես չորեքշաբթի հայտարարել է Աշխարհագրական տեղեկատվության վարչությունը, միայն վերջին տարում հյուսիսարևելյան Միյագի և Իվատե պրեֆեկտուրաների տարածքը առանձին հատվածներում տեղաշարժվել է մինչև 10 սմ-ով:

Ներկայումս Կանտո հարթավայում, որտեղ գտնվում է Տոկիոն, տեղաշարժը դադարել է, սակայն հյուսիսարևելյան Հոնսյու կղզում այն շարունակվում է: