Իրանը հունվարից ի վեր ԱՄՆ է արտահանել 32 տոննա ծանր ջուր. AP


11:54 , 9 մարտ, 2016

aa74a49a-2ca7-47e8-a5dd-09aeed1657deԻրանն ընթացիկ տարվա հունվարից ի վեր ԱՄՆ է արտահանել 32 տոննա ծանր ջուր, որն օգտագործվել է համապատասխան տիպի միջուկային ռեակտորներում: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով իրանական ԶԼՄ-ները։

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ ծանր ջրի պաշարները «վաճառվել են» ԱՄՆ-ին՝ հաղորդել է ISNA գործակալությունը: Գործարքի ֆինանսական հատվածի մասին նա չի հիշատակել: Նա նաև չի ասել, թե ինչու են պաշարներն արտահանվել միայն ԱՄՆ, այլ ոչ թե «վեցյակի» այլ երկրներ, որոնք մասնակցել են իրանական միջուկային ծրագրի շուրջ գործարքի կնքմանը:

Իրանը ծանր ջուր է արտադրում Արաքի միջուկային ռեակտորի համար: Սակայն իր միջուկային ծրագրի սահմանափակման վերաբերյալ համաձայնագրին համապատասխան՝ Թեհրանն օբյեկտի վերակառուցում է սկսել։