11:46 , 9 մարտ, 2016
Panorama.am-ը գրում է.
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի վիճակը, ով հոսպիտալացվել է մարտի 5-ին, բժիշկները շարունակում են գնահատել միջին ծանրւթյան: Այս մասին Ռիա նովոստիին ասել են Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտից, որտեղ գտնվում է դերասանը:
Հայտնել են, որ ջերմությունը երեկ երեկոյան եղել է 36,2, առավոտյան՝ 36,3 աստիճան:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտից հայտնել էին, որ նա պառկած է սրտի կաթվածով հիվանդների համար նախատեսված վերակենդանացման բաժանմունքում: Մարտի 7-ին հիվանդանոցից հայտնել էին, որ Ջիգարխանյանը տեղափոխվել է ընդհանուր հիվանդասենյակ: Ա. Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող Մոսկվայի դրամատիկական թատրոնի մամուլի ծառայության ներկայացուցիչը հայտնել էր, որ հնարավոր է մարտի 10-ին դերասանը դուրս գրվի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ