10:58 , 9 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Իրաքում կործանվել է ամերիկյան ռազմական ինքնաթիռ, որում եղել է անձնակազմի չորս անդամ: Այդ մասին հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է Reuters գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ մարտի 5-ին: Հետախույզ ինքնաթիռի վթարային վայրէջքից հետո երկրի հյուսիսում գտնվող Էրբիլից դուրս եկած ռազմական ինքնաթիռները փրկել են անձնակազմի չորս անդամներին:
Ինքնաթիռում գտնվողներից ոչ մեկ չի տուժել: Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը չեն եղել որևիցե թշնամական գործողությունները: