Սանդերսն ու Թրամփն առաջատար են Միչիգանում անցկացված փրայմերիզում


08:50 , 9 մարտ, 2016

2015-07-26t13-17-17-133z--1280x720.nbcnews-ux-1080-600ԱՄՆ նախագահի թեկնածու Բեռնի Սանդերսն առաջատար է Միչիգան նահանգում Դեմոկրատական կուսակցությունից անցկացված նախնական ընտրություններում։ Հանրապետականների շարքում առաջատարը Դոնալդ Թրամփն է։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Սանդերսը ստացել է մոտ 50.4% ձայն, նրա գլխավոր մրցակից, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ 47.6 %։

Միչիգանը խոշոր նահանգ է, այդ իսկ պատճառով քվեարկության արդյունքները կարևոր են ընտրարշավի ընդհանուր ընթացքի համար։