08:15 , 9 մարտ, 2016
Սլովենիան սահմանափակում է ներգաղթյալների մուտքը երկիր։ Համապատասխան հայտարարությունն արել է հանրապետության ՆԳՆ-ն՝ փոխանցում է Korrespondent.net-ը։
Այժմ Սլովենիան կթույլատրի միայն նրանց մուտքը, ովքեր մտադիր են ապաստան խնդրել այդ երկրում, ինչպես նաև մարդասիրական հիմունքով։ Յուրաքանչյուր դեպք կդիտարկվի անհատապես։
Սլովենիան այդ կերպ ցանկանում է նվազեցնել ներգաղթյալների թիվը, ովքեր Սերբիայից, այնուհետև Խորվաթիայից այդ երկրի միջոցով ուղղվում են ԵՄ՝ դեպի հյուսիս ։
Իր հերթին Սերբիան, արձագանքելով Սլովենիայի գործողություններին, հայտարարել է, որ կհամաձայնեցնի իր քաղաքականությունը ԵՄ անդամ երկրների շահերի հետ։ Ինչպես ընդգծել է Բելգրադը՝ Սլովենիայի որոշումը նշանակում է, որ բալկանյան երթուղին ներգաղթյալների համար փակվում է։