Ինչո՞ւ է Հայ Եկեղեցին կոչվում «առաքելական»


06:22 , 9 մարտ, 2016

168.am–ը գրում է.

Ինչո՞ւ է Հայ Եկեղեցին կոչվում «առաքելական»

– Ինչո՞ւ է Հայ Եկեղեցին կոչվում «առաքելական»:

Հայ Եկեղեցին կոչվում է «առաքելական», որովհետև այն հիմնադրվել է Տիրոջ երկու աշակերտների` Ս. Թադեոս և Ս. Բարթողիմեոս առաքյալների կողմից, որոնք Հոգեգալստից հետո Հայոց աշխարհը լուսավորեցին Քրիստոսի սիրո վարդապետությամբ:

Սա նշանակում է, որ Հայ Եկեղեցին կրողն է այն ճշմարիտ հավատքի, որը նրանց փոխանցվել է հենց Հիսուս Քրիստոսից:

Այս առումով ճիշտ չէ Հայոց Եկեղեցին կոչել Գրիգորյան, ինչպես հաճախ այն կոչում են ոմանք ռուսական կրոնական գրականության ազդեցության տակ: