05:39 , 9 մարտ, 2016
Tert.am–ը գրում է.
Ամերիկացի սկանդալային երգչուհի Մադոննան համերգի ժամանակ բեմում հուզվել է՝ որդու՝ Ռոկկոյի պատճառով:
The Independent-ը հայտնում է, որ Նոր Զելանդիայում իր համերգի ժամանակ երգչուհին անկեղծացել է իր որդու հարցով, որը չի ցանկանում տեսնվել իր հետ և արդեն մի քանի ամիս է հոր հետ է ապրում Բրիտանիայում:
«Չկա ավելի ուժեղ սեր, քան մոր սերը որդու հանդեպ», - ասել է երգչուհին և դողացող ձայնով նշել, որ եթե ավելի շատ խոսի նրա մասին, ապա լաց կլինի և 15-ամյա որդուն նվիրել է La Vie en Rose երգը:
Անցած շաբաթ հայտնի էր դարձել, որ Մադոննան և նախկին ամուսինը՝ Գայ Ռիչին, դատարան են դիմել իրենց որդու խնամակալության հարցով: