05:12 , 9 մարտ, 2016
Lurer.com–ը գրում է.
Դերասան Քիթ Հարինգթոնը հաստատել է, որ մասնակցել է «Գահերի խաղ» հեռուստասերիալի նոր եթերաշրջանի նկարահանումներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Lenta.ru-ն, նա հայտարարել է, որ մասնակցել է որոշ դրվագների նկարահանումներին, որտեղ իր մարմնավորած հերոսը մահացած է:
Դերասանը կատակել է, որ մահացած Ջոն Սնոուին մարմնավորելն իր ամենալավ դերերից մեկն էր: Նա հրաժարվել է հեռուստասերիալի նոր եթերաշրջանի նկարահանումների մասին այլ մանրամասներ ներկայացնել:
«Գահերի խաղ» հեռուստասերիալի նոր եթերաշրջանը հեռուստադիտողների դատին կներկայացվի 2016թ. ապրիլի 24-ին: