03:48 , 9 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Ֆրանսիայի իշխանությունները հետաքննություն են սկսել Volkswagen գերմանական ավտոկոնցեռնի նկատմամբ:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն` ֆրանսիական Linternaute-ին հղումով, երկրի դատախազը հայտարարել է, որ մեքենաշինական ընկերությունը կասկածվում է ծանրացուցիչ հանգամանքներով խարդախության մեջ:
Փետրվարի սկզբին հայտնի էր դարձել, որ Volkswagen-ը հետաձգում է տարեկան հաշվետվության հրապարակումը` «դիզելային սկանդալով» պայմանավորված:
Հաղորդվում էր նաև, որ 2016-ի սկզբին ԱՄՆ արդարադատության նախարարությունը դատական հայց էր ներկայացրել՝ ընդդեմ Volkswagen-ի: