Ֆինանսական խնդիրների պատճառով Բաքուն հրաժարվել է աշխարհի առաջնությունից


03:11 , 9 մարտ, 2016

Lurer.com–ը գրում է.

Առագաստանավային սպորտի «470» դասի առագաստանավերի աշխարհի առաջնությունը, որը ծրագրվել էր անցկացնել այս տարի ամռանը Ադրբեջանում, կանցկացվի ուրիշ երկրում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է azerisport.com լրատվական կայքը` նշելով, որ Ադրբեջանի առագաստանավային սպորտի ֆեդերացիան ոչ բավարար ֆինանսավորման պատճառով հրաժարվել է Բաքվում աշխարհի առաջնության անցկացումից:

Բաքվում աշխարհի առաջնության անցկացման մասին որոշումն ընդունվել էր 2015 թվականին Աթենքում, առագաստանավային սպորտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր խորհրդի նիստում:

Սպորտի այդ տեսակը հանդիսանում է օլիմպիական եւ 1970 թվականից այդ սպորտաձեւով աշխարհի առաջնություններ են անցկացվում: