Nike-ը, Porsche-ն և այլ հովանավորներ խզում են կապերը Մարիա Շարապովայի հետ


01:15 , 9 մարտ, 2016

Tert.am–ը գրում է.

Հովանավորները հրաժարվում են Մարիա Շարապովայի հետ համագործակցելուց, երբ «Մեծ սաղավարտի» հնգակի չեմպիոնուհին խոստովանել է, որ արգելված դեղահաբեր է ընդունել հունվարին անցկացվող Australian Open մրցաշարի ժամանակ:

Ինչպես տեղեկացնում է BBC-ն`  ամերիկյան մարզական իրեր արտադրող Nike  ընկերությունը և շվեյցարական ժամացույց արտադրող Tag Heuer-ը դադարեցրել են  համագործակցությունը ռուս մարզուհու հետ:

Իսկ գերմանական Porsche ընկերությունը  չեղարկել է Շարապովայի մասնակցությամբ բոլոր միջոցառումները, քանի դեռ չի ավարտվել դեղամիջոցների հետ կաված հետաքննությունը:

Հիշեցնենք, որ  Շարապովան խոստովանել է, որ 2006-ի ի վեր օգտագործել է միդրոնատ կոչվող դեղահաբը, որը վերջերս է հայտնվել արգելված դեղամիջոցների շարքում:

Նշենք, որ Շարապովան ամենաբարձար վարձատրվեղ մարզուհին է, անցյալ տարի նրա եկամուտը կազմել է 30 մլն դոլար: