ԵՄ-ի և Թուրքիայի ծրագիրը փախստականների հարցով հակասում է միջազգային իրավունքին. ՄԱԿ


23:56 , 8 մարտ, 2016

Tert.am-ը գրում է.

ՄԱԿ-ի` փախստականների հարցերով  գերագույն հանձնակատարի վարչությունը խստորեն քննադատել է Հունաստանից  Թուրքիա ներգաղթյալների զանգվածային արտաքսման ծրագիրը:

«Հավաքական տեղահանումը արգելվում է Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիայով», - ՄԱԿ-ի վարչության եվրոպական կենտրոնի ղեկավար Վինսենթ Կոշետելի խոսքը մեջբերում է dw.com-ը:

Վերջինս, ելույթ ունենալով Ժնևում, ընդգծել է, որ ԵՄ-ի և Թուրքիայի վարած քաղաքականությունը  կարող է հակասել եվրոպական և միջազգային իրավունքին: