22:28 , 8 մարտ, 2016
Barometer.am-ը գրում է.
Երիտասարդ ծնողները հաճախ չեն կարողանում գտնել իրենց տեղը, երբ չեն հասկանում թե ինչու է լացում իրենց փոքրիկը։ Երեխայի լացի պատճառներից մեկը կարող են լինել մազերը։
Սա բավականին տարօրինակ է հնչում, բայց ձեր մազը կարող է խճճվել երեխայի մատերին, որը կարող միջամտել բնականոն արյան մատակարարմանը։ Սա ոչ միայն անհանգստություն է առաջացնում, այլ նաև ցավ։
Եթե ծնողները ուշադիր չլինեն, մազերը կարող են հայտնվել բարուրի մեջ, որը հատկապես տղա երեխաների համար շատ վտանգավոր է։ Այսուհետ կիմանաք ձեր երեխաների լացի պատճառը՝ այն չհամարելով անհիմն։