19:16 , 8 մարտ, 2016
Սիրիայից արձակված հրթիռները պայթել են Թուրքիայի տարածքում։
Ինչպես տեղեկացնում է CNN Turk-ը, միջադեպը տեղի է ունեցել թուրքական Քիլիս քաղաքում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ արձակվել է 3 հրթիռ։ Դրանցից երկուսը պայթել են դաշտում՝ անմարդաբնակ շրջանում, իսկ մեկը հասել է քաղաքի թաղամասերին։
Վերջին պայթյունից զոհվել է մի քաղաքացի, կա մեկ վիրավոր։
Քիլիսի քաղաքապետի պնդմամբ, սակայն, 7-8 հրթիռ է արձակվել։ Պայթյունների ձայները շարունակվում են։ Քաղաքացիները խուճապի մեջ են։