18:12 , 8 մարտ, 2016
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան մարտի 7-ին 24 ավիահարված է հասցրել Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին, հայտնում է Reuters-ը։
Ավիահարվածները հասցվել են 15 քաղաքներում։ 17 ավիահարված հասցվել է Իրաքում, ևս 7-ը՝ Սիրիայում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կոալիցիան մարտի 5-ին 19 ավիահարված է հասցրել Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի դիրքերին։