17:48 , 8 մարտ, 2016
Barometer.am-ը գրում է.
ՎԱԴԱ-ի նախագահ Քրեյգ Րիդին հաստատել է, որ աշխարհահռչակ թենիսիստուհի Մարիա Շարապովան մեղավոր է ճանաչվել "Միլդրոնատ" տեսակի արգելված դեղամիջոց օգտագործելու մեջ: Այդ մասին հաղորդում է AP-ն: Նման իրավիճակներում մարզիկները որակազրկվում են մեկ տարով:
Մարտի 7-ին Ռուսաստանի առաջին ռակետը հայտարարել է, որ իր օրգանիզմում հայտնաբերվել է "Մելդոնիյ", որը 2016 թվականի հունվարի 1-ից ընդգրկվել է արգելված դեղամիջոցների ցանկում: Դոպինգ-թեստը Շարապովայից վերցվել է հունվարին` Australian Open-ի ժամանակ:
Ավելի վաղ Թենիսի միջազգային ֆեդերացիան տեղեկացրել է, որ աշխարհի նախկին առաջին ռակետը մրցումներից կհեռացվի մարտի 12-ից: